Ծառայություններ
Onlinemarkets.am-ը կօգնի Ձեզ քաղել առավելագույնը Ձեր բիզնեսից, տեղափոխելով այն նաև օնլայն հարթակՄինիմալ լուծում օնլայն բիզնես սկսելու համար
Ցանկանում ե՞ք ունենալ Ձեր սեփական օնլայն խանութը։ Onlinemarkets.am –ը կօգնի Ձեզ տալով՝ արագ, պարզ և հուսալի լուծումներ, որոնք իրենց մեջ ներառում են օնլայն առևտրի սկզբնավորման համար անհրաժեշտ ողջ ֆունկցիոնալը։
Կայքի ադմինիստրատիվ սպասարկում
Ցանկանում ե՞ք ստանալ ավելին։ Մեր պրոֆեսիոնալ թիմը կարող է օգնել Ձեզ խանութի կոնտենտի ապահովման հարցում։ Կօգնենք տեղադրել ապրանքների և կատեգորիաների որակյալ լուսանկարներ, ստեղծել լոգո Ձեր խանութի համար, կարգավորել կայքը։
Կայքի Տեխնիկական սպասարկում
Եթե անհրաժեշտ են ավելի բարդ լուծումներ, կայքի դիզայնի ընտրություն, կայքի անընդհատ թարմացում, հավելյալ սերվիսների ինտեգրում, հոգ չէ, Onlinemarkets.am–ը կօգնի Ձեզ նաև այդ պարագայում։
Մենք Առաջարկում ենք
ԱՐԱԳ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Դուք կստանաք պատրաստի օնլայն խանութը և աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր գործառնական ցուցումները սեղմ ժամկետում:
ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ
Ձեր կայքը կլինի պաշտպանված, հարմար և հասկանալի, ինչպես ադմինիստրացիայի, այնպես էլ հաճախորդների համար:
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԻՆ
Գին՝ որն իրեն լիովին արդարացնում է։
ԱԴԱՊՏԻՎ ԴԻԶԱՅՆ
Օրիգինալ և գեղեցիկ դիզայն, հասանելի բոլոր տեսակի սարքերի համար (համակարգիչներ,նոթբուքներ, պլանշետներ, հեռախոսներ)։
ՊԱՐԶ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Խանութի աշխատանքի, պահեստում ապրանքների առկայության և վաճառքի վերահսկում մեկ վայրից։
ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անսահմանափակ քանակությամբ ապրանքներ, կատեգորիաներ, բազմաթիվ անհրաժեշտ կարգավորումներ, որոնք կբավարարեն ձեր բոլոր պահանջները:
Մինիմալ փաթեթ
Օնլայն խանութ ունենալն այլևս հասանելի է բոլորինԻնչ է մտնում մինիմալ փաթեթի մեջ?
- Օնլայն բիզնես սկսելու ողջ գործիքակազմը
- Կայքի կառավարման պարզ համակարգ
- Լոգո (2 տարբերակ)
- Ձեր դոմեյնով email-ներ
- Օգնություն դոմեյնի և հոսթինգի ընտրության հարցում
- Անվճար խորհրդատվություն
Հաճախ տրվող հարցեր
— Ի՞նչ են դոմեյնը և հոսթինգը:
— Խանութի հետ մեկտեղ Դուք պետք է գնեք Ձեր նախընտրած դոմեյնը և հոսթինգը։ Դոմեjնը Ձեր ունիկալ հասցեն է համացանցում։ Օրինակ, Facebook սոցցանցի դոմեյնը facebook.com-ն է։ Իսկ հոսթինգը այն տեղն է, որտեղ ձեր կայքը պահպանվում է համացանցում։
— Աջակցում եք արդյո՞ք դուք դոմեյնի և հոսթինգի ընտրության հարցում։
— Այո՛։ Միանգամայն անվճար կաջակցենք դոմեյնի և հոսթինգի ընտրության հարցում։
— Ինչպե՞ս է լրացվում կայքի կոնտենտը։
— Կայքի կոնտենտը կարող է լրացվել, ինչպես Ձեր կողմից, այնպես էլ մեր մասնագետների կողմից որպես հավելյալ սերվիս։
— Ի՞նչ է կայքի կոնտենտը։
— Օնլայն խանութի պարագայում, դա խանութում առկա ապրանքներն են նրանց լուսանկարներն ու նկարագրությունները։